Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը քաղաքի կենտրոնական հատվածում պարետային ժամ է հայտարարել, քանի դեռ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության դեմ բողոքները շարունակվում են, գրում է CBSnews-ը։
Պարետային ժամը կսկսվի այս գիշեր՝ ժամը 20:00-ին (ԱՄՆ տեղական ժամանակով) և կշարունակվի մինչև չորեքշաբթի առավոտյան 06:00-ն՝ ընդգրկելով կենտրոնի մեկ քառակուսի մղոն տարածք։
«Սա արվում է վանդալիզմը և թալանը դադարեցնելու համար։ Եթե դուք Լոս Անջելեսի կենտրոնում չեք բնակվում կամ աշխատում, խուսափեք այդ տարածքից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բասը՝ հավելելով, որ իրավապահները կարող են ձերբակալել պարետային ժամը խախտողներին և նրանց նկատմամբ հարուցել քրեական գործ։
Ցուցարարները վերջին հինգ օրերի ընթացքում (հունիսի 6-11-ը ներառյալ) գրավել են կենտրոնի մի շարք փողոցներ։ Որոշ պահերի բախումները վերածվել են լուրջ առճակատման՝ հանգեցնելով մոտ 469 ձերբակալությունների:
Նահանգներում բախումներ են տեղի ունենում իրավապահների և ցուցարարների միջև: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ շուրջ 300 ազգային գվարդիացի հունիսի 8-ից տեղակայվել է Լոս Անջելեսի տարածքում՝ դաշնային անձնակազմի և գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով:
Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ՌԴ ԱՀԾ) հայտարարել է, որ Գերմանիայում գիտահետազոտական և արդյունաբերական աշխատանքներ են իրականացվում սեփական միջուկային զենք ստեղծելու...
Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, այդ...
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին բռնկված անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ, հայտնում է Presse Agence-ը։ Հրդեհը բռնկվել...
Wildberries-ը հայտարարել է, որ «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ մամուլում տարածված տեղեկությունները՝ անօդաչուների հարձակման հետևանքով պահեստի տարհանման...
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով ոստիկանությունը տասնյակից...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության երրորդ համար Գոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ, հայտնել է Մելոյանը Facebook-ի իր էջում։ Նա նշել...
Read moreDetailsԻրանի Մակու քաղաքի մոտ գտնվող Սուրբ Թադեի վանքում տեղի է ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ, հայտնել է...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news