Արտասահմանցիները, ովքեր Ռուսաստանի շահերի դեմ վարչական իրավախախտումներ են կատարել արտասահմանում, այլևս չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան, հայտնում է Известия-ն՝ վկայակոչելով Պետդումայի պատգամավոր, Թաթարստանի ներկայացուցիչ Այրաթ Ֆարախովին։
Վերջինս Պետխորհրդի հետ միասին շարունակում է աշխատանքը ռելոկանտների ունեցվածքի բռնագրավման մասին օրինագծի փոփոխությունների վրա։
Ֆարախովի խոսքով՝ այս փոփոխությունները վերաբերելու են ինչպես Ռուսաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին. Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը նախատեսվում է ուղղակիորեն արգելել։
«Իրավախախտման փաստը գրանցվում է բոլոր ռեեստրներում, և եթե տվյալ անձը երբևէ ցանկանա այցելել Ռուսաստան զբոսաշրջության նպատակով, ֆորումի հրավերով կամ այլ պատճառներով, ապա նրա իրավախախտման փաստը և դատարանի որոշումը կդառնան արգելք, որպեսզի այդ քաղաքացու մուտքն իրականացվի մեր երկիր»,- ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ նախագիծը գործելու է նաև ապագայում, երբ Ուկրաինայի հետ հակամարտությունն ավարտվի, այն անձինք, ովքեր խախտումներ են կատարել Ռուսաստանի դեմ, չեն կարողանա մուտք գործել երկիր։
Ըստ ՌԴ Գերագույն դատարանի կազմում գործող Դատական վարչության տվյալների՝ Ռուսաստանում 2024 թվականին արմատապես խստացել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքը: