Վերջին 6 տարվա ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականների անդամ հանդիսացող 68 ֆուտբոլիստ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ԿԳՄՍՆ հարցմանը։
Ըստ թերթի աղբյուրների՝ ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերը գրանցվում են 2019 թվականից մինչ օրս գործող ՀՖՖ Բանակի կենտրոնական մարզական ակումբ։
Նախարարության տվյալների համաձայն՝ այս պատրվակով ամեն տարի միջինում բանակից ազատվել է 11 երիտասարդ։