Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կցուցադրի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի․ Ամէն» վավերագրական ֆիլմը։ Դիտմանը կհաջորդի հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։
Ֆիլմը պատմում է պատմական հին քաղաքի՝ Շուշիի մասին՝ ներկայացնելով նրա առօրյան, մշակույթը, քաղաքի հիմնադրման ու արշավանքի պատմությունը։
«Սա մի յուրօրինակ սրտառուչ դիմանկար է մի քաղաքի, որը հանդիսանում է տոկունության ու ոգու խորհրդանիշ»,- ասվում է նկարագրության մեջ։
Ֆիլմում նկարահանվել են՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լյուդա Կիրակոսյանը, Համլետ Պետրոսյանը և Գևորգ Տեր-Վարդանյանը։
Ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 19։00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ. 2/2)։ Մուտքն ազատ է։