Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունից հաստատել են դիտորդներից մեկի մահը։
Առաքելությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ առաքելության ներկայացուցիչներից մեկը մահացել է ապրիլի 30-ին, աշխատանքից ազատ ժամանակ։
«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասել են առաքելությունից։
Այսօր ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Երևանի հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդի: Ըստ կայքի՝ դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից: