ՀՀ ՊՆ-ն այսօրվա ընթացքում երկրորդ անգամ հերքել է հայկական կողմից կրակոցների մասին Ադրբեջանի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ ՊՆ-ն հերքել էր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։
Մարտի 16-ին ՊՆ-ն երեք անգամ հերքել էր Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ՝ սահմանագոտու հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈւ կողմից կրակոցների մասին Բաքվի հաղորդագրությունը: