Մարտի 4-ին ՀՀ վարչական դատարանում սկսվելու է ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության, հայտնել է Մանուկյանը։
Նա հիշեցրել է, որ իրենց արգելվել է ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
«Ընդ որում որևէ հիմնավորում գերատեսչության կողմից չէր տրվել։ Չենք հոգնելու, հետևողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- գրել է պատգամավորը»,- գրել է պատգամավորը։
2024-ի նոյեմբերին հայցադիմումը դատարանը վարույթ ընդունելու որոշում էր կայացրել։ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Վարդանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության չորս պատգամավոր համատեղ դատական հայց էր ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի։ Հայցով պահանջել էին ոչ իրավաչափ համարել ՀՀ ԱԳ նախարարի՝ 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել է ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։