Աշխարհահռչակ HOOVERPHONIC խումբը Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա Երևանում, հայտնում է նվագախմբի կայքը։ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակներում համերգը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 19:30-ին։
Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Mad about you, 2-Wicky և այլ հիթային կատարումներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգի ընթացքում հավաքված միջոցների մի մասը կտրամադրվի լսողության խնդիրներ ունեցող երեխաներին, նշվում է համերգասրահի կայքում։ Համերգի տոմսերի արժեքը 10 000-50 000 դրամ է։ Համերգին կարող են ներկա գտնվել 7 տարեկանից մեծ երեխաները։
Hooverphonic-ը բելգիական փոփ և ռոք խումբ է, որն ստեղծվել է Ֆլանդրիայում 1995 թվականին։ Իրենց գործունեության սկզբում այս խմբի երաժշտությունը դասակարգվում էր որպես տրիփ-հոփ, սակայն խումբը շատ արագ սկսել է նվագել տարբեր ժանրերում։ Մեր օրերում խմբի աշխատանքները հաճախ դասակարգվում են որպես լաունջ ժանրին պատկանող։ Խումբը «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում հանդես է եկել որպես Բելգիայի ներկայացուցիչ։
Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտական երեկոն
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությանը նվիրված երեկո, հաղորդում է համերգի կազմակերպիչ RED EVENTS...