Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
«Ջերմուկի խաչմերուկից ցԶանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը, որտեղ ձյուն է, փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար»,- հայտարարել են ՆԳՆ-ից։
Սյունիքի և Տավուշի մարզերի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Տիգրանաշենի ոլորանները (Մ-2) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, հավելել են ՆԳՆ-ից։
Ծառայության տվյալներով՝ Սյունիքի մարզում, բացի Մեղրի քաղաքից, Տավուշի մարզում՝ բացառությամբ Բերդ քաղաքից, Գեղարքունիքում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն, իսկ Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։
ՆԳՆ զգուշացրել է՝ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։