Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, Գորիս քաղաքում մառախուղ է, իսկ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում՝ բուք:
ՆԳՆ-ն վարորդներին խորհուրդ է տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։