Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել սեփական գործնական քայլերում, հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ չի կարող հաստատել հաղորդագրությունները Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիության քննարկման մասին։
Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ վստահ չէ, թե ռուս սահմանապահները կպաշտպանեն Հայաստանի սահմանները, հետևաբար՝ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Փետրվարի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից հարցում չի ստացել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ։
Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ
Միջնորդները Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն,...






































