Դեկտեմբերի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ Մուշ 2 10/5 հասցեում, Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Տարածքը պարեկները սահմանազատել են, փրկարարներն էլ փլուզված պարսպի տակ հայտնաբերել են տղամարդու դի: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 68-ամյա Նավասարդ Մ.-ն է, ով այդ պահին պարսպի կողքով անցնելիս է եղել, երբ մոտ 25 մ երկարությամբ ու 2 մ լայնությամբ պատը փլուզվել է նրա վրա:
Նշվում է, որ դեպքի փաստով քննչական վարչությունում հավանաբար կնախաձեռնվի քրեական վարույթ, որտեղ կպարզվի, թե ում կողմից է կառուցվել «մահաբեր» քարե պարիսպը:
ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին
Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...





































