Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 950-ի, տուժել է ավելի քան 5000 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։
«950 մարդ զոհվել է, ևս 5000-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- նշում է աղբյուրը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվն անընդհատ ավելանում է։