Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱԺ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։ Նրան մեղադրում են նաև «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման և դրանց գործունեությանը մասնակցելու մեջ»։ Մյուս հոդվածը վերաբերում է «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատմանը»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։
Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ
Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի...