• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հուլիս 2025 20:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Երևանի ավագանու ընտրություններ․ քանի՞ հաղորդում է ստացել դատախազությունը

Իրավունք,
17 Սեպտեմբեր 2023 23:44
ShareShareShare
Երևանի ավագանու ընտրություններ․ քանի՞ հաղորդում է ստացել դատախազությունը
telegram

Դատախազությունը սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 22 հաղորդում է ստացել, մեկ հաղորդման հիման վրա քրեական 1 վարույթ է նախաձեռնվել, հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

22 հաղորդումից 13-ն ուղարկվել են ՆԳՆ ոստիկանություն։

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 9-ն ուղարկվել են Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

ՔԿ ուղարկված 9 հաղորդումներից մեկը վերաբերել է քարոզչությանը խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 2 հաղորդում վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն: Նշված հաղորդումներից 1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել: ՔԿ-ից հայտնել են նաև, որ 9 հաղորդումներից մեկը վերաբերել է բարեգործության արգելքը խախտելուն, 2 հաղորդում վերաբերել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: Մեկ հաղորդում էլ վերաբերել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն:

Սեպտեմբերի 17-ին Երեւանում անցկացվեցին ավագանու ընտրություններ։ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 824 250 քաղաքացիներից մայրաքաղաքի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.46%-ը՝ 234 553 քաղաքացի։

Ընտրություններին մասնակցել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (կուսակցական ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թեւանյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան), «Երկիր ցմահ» (Մանե Թանդիլյան), «Լուսավոր Հայաստան» (Դավիթ Խաժակյան), «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» (Տիգրան Խզմալյան), «Միացյալ Հայաստան» (Էրվանդ Թարվերդյան), «Ժողովրդավարական համախմբում» (Սուրեն Պետրոսյան), « Հանուն սոցիալական արդարության» (Արման Ղուկասյան), «Հայրենիքի զորություն» (Նելլի Հարությունյան), «Հաղթանակ» (Վիկտոր Մնացականյան), «Հանրային ձայն» (Արտակ Գալստյան) և «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան):

Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել էր, որ երեք կուսակցություն Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու իրական շանսեր ունի, բայց դժվար թե նրանցից որևէ մեկը հավաքի 50+1 ձայն։ Միաժամանակ նա չէր բացառել, որ որոշ ուժեր, որոնք կմտնեն ավագանի, կոալիցիա կկազմեն և դրանով իսկ կհաղթահարեն քաղաքային իշխանություն ձևավորելու և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ 50+1 ձայնի շեմը։

Սեպտեմբերի 12-ից 13-ը MPG/Gallup International Association-ի կողմից 802 հարցվածների մասնակցությամբ Երևանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն՝ երևանցիների 27%-ը դեռ չէր կողմնորոշվել քաղաքի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Հարցվածների 22,5%-ն ասել էր, որ կքվեարկի Տիգրան Ավինյանի օգտին, 14,3%-ը՝ Հայկ Մարությանին, 7,8%-ը՝ Անդրանիկ Թևանյանին, 5,7%-ը՝ Մանե Թանդիլյանին, 6,7%-ը՝ Արտակ Գալստյանին, 5,2%-ը՝ Արտակ Զեյնալյանին։ 9,9%-ը դժվարացել է պատասխանել, 11,6%-ը հրաժարվել էր հարցին պատասխանել։

Օգոստոսի 23-ին մեկնարկել էր ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը տևեց մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

telegram
Tags: ավագանու ընտրություններԴատախազությունՀաղորդում

Առնչվող Նորություններ

ԳԴ-ն հայտնել է, թե ո՞ր հոդվածներով է անցնում Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը

26 Հուլիս 2025 12:36

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով քրեական գործ, տեղեկությունն...

Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Բագրատ Գալստանյանը դատի է տվել ՏԿԵ նախարարին և ևս երեք անձի

26 Հուլիս 2025 11:35

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը չորս նոր դատական հայց է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ, հայտնել է նրա...

Մոսկվայում «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման է ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի

«Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն

25 Հուլիս 2025 19:36

Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի սպանության գործը վերաորակավորվել է որպես...

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

25 Հուլիս 2025 12:39

«Սրբազան պայքար» շարժման մասնակից, կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակն անհամատեղելի են, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

25 Հուլիս 2025 11:40

ՀՀ սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրա հաղորդմամբ՝...

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

Դատարանը պետք է նախ ճանաչի միջազգային արբիտրաժի որոշումը․ Գալյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի շուրջ որոշումը

24 Հուլիս 2025 13:32

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված է, լրագրողներն ասել է ՀՀ արդարադատության նախարար...

Ավելին
  • Լուրեր
Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

26 Հուլիս 2025 19:27
Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

26 Հուլիս 2025 18:54
Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող

26 Հուլիս 2025 18:20
Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն

26 Հուլիս 2025 17:38
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումները շարունակվում են

26 Հուլիս 2025 15:46
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը դարձել է միջազգային մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

26 Հուլիս 2025 15:32
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 8,6%

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 8,6%

26 Հուլիս 2025 15:00
ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

ՀԷՑ-ի իրացման նոր փոխտնօրենն աշխատանք է ստացել Փաշինյանի հետ հեծանվավազքի շնորհիվ․ ԶԼՄ

26 Հուլիս 2025 14:33
Թուրքիայի իշխանությունները հայկական «Վերադարձ» ժողովրդական անսամբլին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնի

Թուրքիայի իշխանությունները հայկական «Վերադարձ» ժողովրդական անսամբլին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնի

26 Հուլիս 2025 14:16
Հնագետները Տաթևի անապատում պեղումների ժամանակ հայտնաբերել են սրբատաշ քարերով տնտեսական հոր

Հնագետները Տաթևի անապատում պեղումների ժամանակ հայտնաբերել են սրբատաշ քարերով տնտեսական հոր

26 Հուլիս 2025 13:55
Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

Իրանում զինված անձինք հարձակվել են դատարանի շենքի վրա

26 Հուլիս 2025 13:45
Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

Արա Աբրահամյանը քննադատել է ՀՀ իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը

26 Հուլիս 2025 13:42
ԱԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանին մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին կեղծ թեզեր տարածելու մեջ

ԱԳՆ-ն «Ազատություն» ռադիոկայանին մեղադրել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին կեղծ թեզեր տարածելու մեջ

26 Հուլիս 2025 13:27
Կիսապաշտպան Դավիդ Նդուկան «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալաշկերտ»

Կիսապաշտպան Դավիդ Նդուկան «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալաշկերտ»

26 Հուլիս 2025 13:23

ԳԴ-ն հայտնել է, թե ո՞ր հոդվածներով է անցնում Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը

26 Հուլիս 2025 12:36
Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Բագրատ Գալստանյանը դատի է տվել ՏԿԵ նախարարին և ևս երեք անձի

26 Հուլիս 2025 11:35
Իշխանությունները վախենում են Կարեն Կարապետյանի թեկնածությունից․ ԶԼՄ

Իշխանությունները վախենում են Կարեն Կարապետյանի թեկնածությունից․ ԶԼՄ

26 Հուլիս 2025 10:38
Տարադրամի փոխարժեքը մայիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

26 Հուլիս 2025 09:41
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 26-ին

26 Հուլիս 2025 07:42
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

ԿԽՄԿ ղեկավարը խստորեն քննադատել Է Գազայում Իսրայելի գործողությունները

26 Հուլիս 2025 00:33
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում օտարերկրացի է հիվանդանոց տեղափոխվել․ ԶԼՄ

25 Հուլիս 2025 23:56
Ասադի ինքնաթիռն անհետացել է քարտեզից․ ԶԼՄ

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը չեղարկել է Ասադի ձերբակալման օրդերը

25 Հուլիս 2025 23:11
Սարատովում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 6 զոհ կա

Սարատովում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 6 զոհ կա

25 Հուլիս 2025 22:39
ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել․ ՍԱՏՄ

25 Հուլիս 2025 21:56
Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները

25 Հուլիս 2025 21:16
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Վաշինգտոնը կրճատում է միջազգային օգնությունը USAID-ի ծրագրերի շրջանակներում

25 Հուլիս 2025 20:32
Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում
Պատահար

Փրկարարները «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում

26 Հուլիս 2025 19:27

Փրկարարները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ հրդեհը նկատել են...

ԿարդալDetails
Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել
Աշխարհում

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում 24 ժամում երկու անգամ հրդեհ է բռնկվել

26 Հուլիս 2025 18:54

Փարիզի Նոտր-Դամ-դե-Շան եկեղեցում երկու օրվա ընթացքում երկու հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է BFMTV-ն։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ