Լավ կսովորեք, հեծանիվ զգույշ կքշեք, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ճամբարակ համայնքի Վահանի միջնակարգ դպրոցի երեխաների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ե՞րբ էի նախորդ անգամ եկել Ձեր դպրոց, հիշում ե՞ք։ Որ հետո պիտի համակարգիչներ ուղարկեին, ուղարկել ե՞ն։ Քանի՞ համակարգիչ են ուղարկել, աշխատում ե՞ն։ Իսկ դպրոցում ջրի խնդիրը լուծվե՞լ է»,- հարցրել է վարչապետը։
Ի պատասխան հնչել է, որ ուղարկել են 14 համակարգիչ, ջրի խնդիրն էլ լուծվել է։
«Ինչ լավ է, որ հիշում եք իմ խոստումներն ու կատարում։ Ճանապարհի խնդիրն էլ կլուծենք։ Այ սա ուրիշ։ Մնում է լավ սովորեք, հեծանիվ զհույշ քշեք»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը ծանոթացել է Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Զեկուցվել է, որ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ: Կատարվել է շինաշխատանքների 60 տոկոսը, մյուս մասը կավարտվի մոտ ժամանակներս։
Տեսանյութն՝ այստեղ
Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ
Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...






































