Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է նախաձեռնել Վայոց ձորի Գողթանիկ գյուղի և Լոռու Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած ջրահեղձման դեպքերի առթիվ։
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել է գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, ահազանգ է ստացել Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացու խեղդվելու մասին։ Տեղում փրկարարներն ու Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել էին, որ քաղաքացին ընկել էր նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։
Ըստ հրապարակման՝ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել էր ջուրը և խեղդվել, իսկ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս էր բերել նրա դին։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ նույն օրն Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել էին, որ քաղաքացին ընկել էր նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետում հայտնաբերել էր ջրահեղձ քաղաքացու մարմինը և դուրս բերել այն։ Տեղում պարզվել էր, որ ջրահեղձ քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ
Երևանում չորացած արմատով հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21:40-ի սահմաններում ահազանգ...




































