ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին կժամանի Հայաստան, հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այցի ընթացքում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որի արդյունքներով ծրագրված է երկկողմ փաստաթղթեր ստորագրել:
ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարությունից վերջինը 2026 թվականի փետրվարին Հայաստան այցելել էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել էր, որ Ռուբիոն մասնակցելու է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը: Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ չեն նշվել։
Թարմացված է՝ 26.05.2026 | 10:20






































