Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունն (SAP) ավարտում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի դեմ հետաքննությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Հակակոռուպցիոն գործակալությունները բավարար հիմքեր ունեն Զելենսկու կնոջը կալանավորելու համար։ Նրանք այժմ որոշում են, թե ո՞ր քրեական գործը պետք է հարուցվի առաջինը»,- ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրը նշել է նաև, որ տեղեկությունն այլևս գաղտնիք չէ Կիևի ղեկավարի համար, ով ամրապնդել է իր ընտանիքի անվտանգությունը և սկսել է բանակցություններ վարել արևմտյան գործընկերների հետ։






































