Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ են այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մասնավորապես, ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և այլ պաշտոնյաներ։
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ։ Զբոսայգի են այցելել նաև կառավարության այլ անդամներ և պատգամավորներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի չի մասնակցում պաշտոնական միջոցառումներին, քանի որ մայիսի 8-ից գտնվում է արձակուրդում՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելու նպատակով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսի 8-ին մեկնել էր ՌԴ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։
Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ էին խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Այնուհետև Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին Պուտինի անունից տրված ընդունելություն էր տեղի ունեցել։ ՌԴ առաջնորդը շնորհակալություն էր հայտնել օտարերկրյա պատվիրակություններին՝ միջոցառումներին ներկա գտնվելու համար։




































