Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած այցի ընթացքում կքննարկի ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման առաջարկները, սակայն չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին:
Այդ աղբյուրների համաձայն՝ Պակիստան կատարած իր կարճատև այցի ընթացքում Արաղչին կքննարկի Իրանի առաջարկներն ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ, որոնք պակիստանցի միջնորդները կփոխանցեն Վաշինգտոնին:
Իրանի Tasnim լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է, որ Իսլամաբադում Արաղչիի և ԱՄՆ պատվիրակության միջև հանդիպում անցկացնելու ծրագրեր չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հատուկ դեսպանորդներ Սթիվ Ոիտկոֆին և Ջարեդ Քուշներին ուղարկել Իսլամաբադ՝ Արաղչիի հետ բանակցելու նպատակով:
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարների երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։






































