Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, իսկ ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ, տեղեկացրել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։ Բաբալարյանն այժմ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Մեկնել էի աշխարհի առաջնությանը՝ միայն ոսկե մեդալ նվաճելու համար․ Մալխաս Ամոյան






































