Տուապսեում գիշերն ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է 2 անչափահաս երեխա՝ 5 և 14 տարեկան, հայտնել է Կուբանի շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2 չափահաս վիրավորվել և ստանում է բժշկական օգնություն։
Իշխանությունները հայտնել են, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ևս մեկ զանգվածային ԱԹՍ-ի հարձակման։ Տուապսեում թափվող բեկորները վնասել են 5 մասնավոր տուն և 1 բազմաբնակարան շենք։ Քաղաքապետարանը ժամանակավոր կացարան է ստեղծում բնակիչների համար։
Բացի այդ, ԱԹՍ-ի բազմաթիվ բեկորներ ընկել են նավահանգստի մոտ գտնվող բիզնես-տարածքների վրա։
Սոչիի Լոո գյուղում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են մի քանի վայր։ Վնասվել է երկհարկանի մասնավոր տան տանիք, կոտրվել են պատուհաններ։ Վիրավորներ չկան։






































