«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի առաջին նիստում քննարկվել են ծրագիրն ու այն առավել հասցեական դարձնելու ուղիները, հայտնել է նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով՝ քննարկումը նվիրված էր մի քանի առանցքային ոլորտի խնդիրների՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն:
Ծառուկյանը մարտի 12-ին Armenia Today-ին հայտնել էր, որ իր առաջնորդած ուժը 2026 թվականի ընտրություններում վարչապետի 4 թեկնածու ունի։ Նա բացառել էր իշխանությունների հետ համագործակցությունը։
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 7-ին։
Կարդացեք և դիտեք նաև






































