Իշխանությունները հրահանգել են փոխել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված են Մասիս (Արարատ) և Սիս սարերը, գրել է «Հրապարակը»։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս տարվա հունվարից: Ըստ թերթի՝ համալսարանին հրահանգվել է մինչև ուսումնական տարվա ավարտն այն փոխել:
Պոլիտեխնիկից այս հարցով մեկնաբանություն ստանալ պարբերականին չի հաջողվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ընդգծել էր, որ Արագածն է Հայաստանի ամենաբարձր լեռը, ոչ թե Արարատը։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի մուտքի և ելքի անձնագրային կնիքներից հեռացվել էր Արարատ լեռան պատկերը։






































