Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և բացակայության արգելքով։
Դատարանն արգելել է նրան առանց վարույթն իրականացնող մարմնի տեղեկության փոխել գտնվելու վայրը, այցելել թեմի նստավայր ու շփվել տեղի հոգևորականների հետ։
Իրավապահ մարմինները հոկտեմբերի 15-ին զանգվածային խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, թեմի 12 քահանայի և 3 աշխատակցի տներում: Դատարանն ավելի ուշ ձերբակալել էր 6 հոգևորականի, այդ թվում՝ եպիսկոպոսին, ով կալանավորվել էր։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 1 արքեպիսկոպոս՝ Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։






































