Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։





































