Երևանում փետրվարի 21-ին Շտապօգնության բժիշկների վրա հարձակման դեպքի առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ վարույթ չի նախաձեռնվել հանցակազմի բացակայության հիմքով։
Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 21-ին՝ ժամը 23։55-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցեում մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ն հարձակում էր գործել Շտապօգնության բժիշկների վրա։
33-ամյա քաղաքացին, ով, ըստ կայքի, բուժառուն էր, ձերբակալվել էր։ Տեղում Շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենայով հիվանդին տեղափոխելու ժամանակ վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, ապա հրել, գցել է ավտոմեքենայի հատակին։
Կարդացեք նաև՝
Պետք է խստացնել օրենքը․ «Շտապբուժօգնության» ՓԲԸ-ի տնօրենը՝ բժիշկներին բռնության ենթարկելու մասին





































