Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը կյանքի 85-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է փետրվարի 20-ին, տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Ըստ մահազդի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս գարեգին Երկրորդը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ սրբազան հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:





































