Հայ ըմբիշները Քիշնևում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում նվաճել են ութ մեդալ, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի կազմում մրցմանը մասնակցել է 11 մարզիկ։ Մրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Գարիկ Ղազարյանը (61 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ) և Հակոբ Հակոբյանը (97 կգ)։
Արման Հարությունյանը (57 կգ), Սամվել Գևորգյանը (61 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Վլադիմիր Ազարյանը (74 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)՝ բրոնզե մեդալներ։
Մրցաշարին մասնակցել է 8 երկրի 136 ըմբիշ։






































