Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ համագործակցությունը։
Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին՝ փետրվարի 6-ին Բաքու էր այցելել Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Այցի ընթացքում նա բանակցություններ էր վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ։
Հունվարի վերջին Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել էին TRIPP-ին («Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) վերաբերող հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի դրույթները։






































