Ամերիկահայ դերասանուհի և գործարար Քիմ Քարդաշյանը գաղտնի սիրավեպ ունի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ լուրերի՝45-ամյա Քարդաշյանը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ Ֆորմուլա 1-ի 41-ամյա աստղի հետ ռոմանտիկ հանգստյան օրեր անցկացնելու համար։
Նշվում է, որ նա Մեծ Բրիտանիա է մեկնել իր 100 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ մասնավոր ինքնաթիռով՝ նոր սիրեցյալի հետ ընդամենը 24 ժամ անցկացնելու Էսթել Մենորում, որտեղ զույգին հսկում էր երեք թիկնապահ։






































