Որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված 17-ամյա Աննա Զաքարյանը, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Ոստիկանության տվյալներով՝ նա հունվարի 25-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի Քանաքեռ փողոցի իր բնակարանից և չի վերադարձել։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել համայնքային ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։





































