Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում հայտնել է, որ համաձայնեցրել է մոտալուտ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հանդիպման կոնկրետ ժամկետ նա չի նշել:
«Շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի»,- գրել է Ուկրաինայի նախագահը:
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը հետագայում փոփոխությունների էր ենթարկվել։ Զելենսկին հրապարակել էր ԱՄՆ-ի հետ քննարկվող խաղաղության ծրագրի 20 կետերը:






































