Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Իվետ Քուպերը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են հարաբերություններն ու միջուկային ծրագիրը՝ ընդգծելով փոխըմբռնման ամրապնդման համար խորհրդատվությունների շարունակման կարևորությունը, հայտնում է Mehr-ը:
Արաղչին քննադատել է եվրոպական մի շարք երկրների մոտեցումն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն մերժում է բանակցությունները միակողմանի ճնշման ներքո: Քուպերը հաստատել է Լոնդոնի դիրքորոշումը դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։
Արաղչին նոյեմբերի վերջին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ «հավասարակշռված գործարքի»:






































