Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:46

Դատական հայցեր եմ ներկայացնելու. Կոնջորյանը՝ եղբոր ծեծի ու արձագանքների մասին

Դատական հայցեր եմ ներկայացնելու. Կոնջորյանը՝ եղբոր ծեծի ու արձագանքների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ դատական հայցեր է ներկայացնելու եղբոր հետ կապված միջադեպի առնչությամբ իրեն վերագրվող տեղեկությունների համար։

Սոցիալական ցանցերում հուլիսի 27-ին տարածվել էր տեսանյութ, ըստ որի՝ Աբովյան քաղաքում մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել պատգամավորի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և արդեն կան ձերբակալվածներ։

Կոնջորյանը նշել է, որ դեպքը և դրան նախորդած որոշ հանգամանքներ քաղաքական նպատակներով շահարկվում են և փորձ է արվում դրանք կապել իր անձի հետ։

«Ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որ դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից։ Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ»,- նշել է նա։

ՔՊ պատգամավորը հայտարարել է, որ դատական հայցեր կներկայացնի բոլոր այն անձանց դեմ, որոնք իրեն կվերագրեն «ստահոդ» տեղեկություններ և «զրպարտություններ»՝ կապված թե՛ այս դեպքի, թե՛ դրա հետ առնչվող կամ չառնչվող որևէ այլ հարցի հետ։

«Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- ընդգծել է Կոնջորյանը։

Անդրադառնալով եղբոր ծեծի դեպքին՝ նա շեշտել է, որ հարցն ամբողջությամբ գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։

«Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն»,- նշել է Կոնջորյանը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում՝ ֆիզիկական, հոգեբանական կամ այլ բնույթի, բացարձակապես անընդունելի է՝ անկախ այն գործադրող անձից։ Նրա խոսքով՝ աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի ճանապարհն օրենքն ու իրավական ընթացակարգերն են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+