Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+8°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 19:42

Ֆրանսիան ցույցերի պատճառով երկարաձգել է հրավառության միջոցների վաճառքի արգելքը

France-cuyc
France extends fireworks sales ban until December

Ֆրանսիայի կառավարությունն ավագ դպրոցների աշակերտների բողոքի ցույցերի պատճառով մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ երկարաձգել է ճայթուկների և հրավառության այլ միջոցների վաճառքի ու օգտագործման արգելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Journal Officiel պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշմանը։

«Մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ Ֆրանսիայի եվրոպական տարածքում արգելվում է հրավառության միջոցների վաճառքն ու օգտագործումը»,- ասվում է որոշման մեջ։

Արգելքը տարածվում է ճայթուկների, հրավառության հրթիռների, հրատեխնիկական մարտկոցների, հռոմեական մոմերի և հրավառության ականանետային լիցքերի վրա։

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են սեպտեմբերի վերջից։ Աշակերտները սկսել էին շրջափակել ուսումնական հաստատությունները՝ դժգոհություն հայտնելով դրանց վատ վիճակից, դասացուցակի ծանրաբեռնվածությունից և որոշ առարկաների ուսուցիչների բացակայությունից։

Հոկտեմբերին բողոքի ցույցեր էին սկսել նաև արհմիությունները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և հրաժարվել բյուջետային խնայողության լրացուցիչ միջոցառումներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+