Աշտարակում հրդեհ է բռնկվել շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:06-ին։
Դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







