Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:23

Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ani Amiraghyan
Լուսանկարը՝ sport

Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը նոյեմբերի 26-ին Անթալիայում անցկացվող ITF W15 մրցաշարի երկրորդ շրջանում 6։3, 6։1 հաշվով հաղթել է ճապոնուհի Սիհո Ցուջիոկային և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Առաջին շրջանում Ամիրաղյանը 6։2, 6։1 հաշվով հաղթել էր Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Արմինե Եսայանին։ Երկու հանդիպումներում նա մրցակիցներին ոչ մի սեթ չի զիջել։

Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) տվյալներով՝ մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 23–29-ը գրունտային կորտերում։ Մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար։

Tennis Explorer-ի տվյալներով՝ 33-ամյա Ամիրաղյանը կանանց մենախաղի համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 785-րդ հորիզոնականը, իսկ նրա մրցակից Ցուջիոկան՝ 764-րդը։ Հայ թենիսիստուհու կարիերայի լավագույն արդյունքը վարկանիշային աղյուսակի 422-րդ հորիզոնականն է, որին նա հասել է 2013 թվականի օգոստոսին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+