Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:43
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 57 րոպե առաջ

Հունաստանն ԱՄՆ-ից մինչև 4 մլրդ դոլարի սպառազինություն կգնի

Հունաստանն ԱՄՆ-ից մինչև 4 մլրդ դոլարի սպառազինություն կգնի

Հունաստանն ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է մինչև 4 մլրդ դոլարի շրջանակում արդիականացնել կործանիչներն ու ձեռք բերել ժամանակակից հրթիռներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է F-16 Viper և F-35 կործանիչների, ինչպես նաև Black Hawk ուղղաթիռների համար նորագույն հրթիռների ու ռումբերի մատակարարում և հնացած F-16 կործանիչների արդիականացում մինչև Viper տարբերակ։

Գործակալությունը նշում է, որ 2024 թվականին Հունաստանն ԱՄՆ-ի հետ պայմանավորվել էր ձեռք բերել 20 F-35 կործանիչ և 35 UH-60M Black Hawk ուղղաթիռ։ Հունաստանը նաև արդիականացնում է շուրջ 82 F-16 կործանիչ՝ դրանք հասցնելով Viper տարբերակի և նախատեսում է արդիականացնել նույն տեսակի ևս 37 ինքնաթիռ։

Նախորդ օրն Աթենք էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-Հունաստան ռազմավարական երկխոսության արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ կողմերը հայտնել էին Foreign Military Sales ծրագրի շրջանակում 4 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման գործարքների մասին։

Օգոստոսին Հունաստանն ու Իսրայելը շուրջ 3 մլրդ եվրոյի պաշտպանական համաձայնագիր էին կնքել, որով նախատեսվում է Հունաստանում ստեղծել հակաօդային պաշտպանության համալիր բազմաշերտ համակարգ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+