Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:27

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը ՀՀ կժամանի․ Փաշինյանը հայտնել է օրակարգը

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը ՀՀ կժամանի․   Փաշինյանը հայտնել է օրակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ քննարկում անցկացնել, այդ թվում՝ Ախուրիկի և Երասխի երկաթուղային հատվածների վերականգնման հարցերի շուրջ։ Բելոզյորովը, նրա խոսքով, հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան։

Այս մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Երևանը շարունակո՞ւմ է դիտարկել Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնմանը ռուսական կողմի հնարավոր մասնակցությունը, երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կրկին հայտարարել էր այդ հարցում Հայաստանին աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։

«Երկաթուղու հետ կապված ԵԱՏՄ նախորդ նիստին պայմանավորվածություն ունեցանք, և այդ պայմանավորվածության արդյունքում հաջորդ շաբաթ «Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ քննարկման արդյունքներով»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև հայտնել է, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ղազախական ընկերություն։

«Տարբեր հարցեր կան, կքննարկենք»,- հավելել է վարչապետը։

Կարդացեք նաև՝ 

Օվերչուկը պատասխանել է Փաշինյանի՝ երկաթուղու մասին հայտարարություններին

Վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վաճառել երկաթուղին Հայաստանում շահագործելու իրավունքը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+