Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:58
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 13 րոպե առաջ

Երևանը փորձում է ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը բարդել Մոսկվայի վրա․ Կալուգին

Երևանը փորձում է ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը բարդել Մոսկվայի վրա․ Կալուգին

Հայաստանը փորձում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը դնել Մոսկվայի վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու փորձերը տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ ամենակարևոր որոշումները կընդունեն արտաքին խաղացողները»,- ասել է Կալուգինը։

Որպես օրինակ՝ ռուս դիվանագետը հիշատակել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև ընտրության վերաբերյալ հնարավոր հանրաքվեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության վերաբերյալ։

Միաժամանակ՝ Կալուգինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիի ռազմաբազային վերաբերող բոլոր հարցերը։ Նրա խոսքով՝ նման երկխոսությունը պետք է հիմնված լինի Հայաստանում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորող համաձայնագրերի վրա։

Նա անդրադարձել է նաև հայկական որոշ լրատվամիջոցներում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հրապարակումներին՝ պնդելով, որ դրանց մի մասի նպատակը ռուսական ներկայությունը վարկաբեկելն ու այն գրեթե որպես «օկուպացիայի տարր» ներկայացնելն է։

«Հուսով ենք՝ նման նյութերի հեղինակները գիտակցում են, որ, իրականում, որևէ լուրջ այլընտրանք չկա»,- ասել է Կալուգինը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև պնդել է, որ Հայաստանի քաղաքացիների «վստահ մեծամասնությունը» կողմ է երկրում ռուսական ռազմաբազայի ներկայության շարունակմանը՝ հղում անելով սոցիոլոգիական հետազոտություններին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի 102-րդ ռազմաբազան դուրս բերել երկրից։ Սեպտեմբերի 17-ի ճեպազրույցում Փաշինյանը պարզաբանել էր, որ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, իսկ դրա ներկայությունը երկրի անվտանգությանը «ոչինչ չի ավելացնում»։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ Գյումրիի ռազմաբազան անվանել էր Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հենակետային տարրերից մեկը։ Ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի հիման վրա։ 2010 թվականին պայմանագրում փոփոխություններ էին կատարվել, որոնցով բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2044 թվականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+