Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 20:20

ՆԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել երեխաների փոխադրման կանոնների խախտման տուգանքը

ՆԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել երեխաների փոխադրման կանոնների խախտման տուգանքը

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկել է մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար տուգանքը 5000 դրամից բարձրացնել մինչև 10 000 դրամ։ Բացի դրանից՝ առաջարկվել է կիրառել մեկ տուգանային միավոր։

Ներկայում մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար նախատեսված է 5000 դրամ տուգանք։ ՆԳՆ-ի նախագծով առաջարկվում է այն կրկնապատկել՝ հասցնելով 10 000 դրամի, ինչպես նաև կիրառել մեկ տուգանային միավոր։

Պատասխանատվության խստացման անհրաժեշտությունը ՆԳՆ-ն հիմնավորել է երեխաներին առանց մանկական պահող սարքերի փոխադրելու դեպքերի մեծ թվով։ 2025 թվականին ոստիկանությունն արձանագրել է երեխաների փոխադրման կանոնների խախտման 11 198 դեպք՝ 5747-ով ավելի, քան նախորդ տարի։

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված տվյալների համաձայն՝ 2025 թվականին մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ գրանցվել է 404 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 11 երեխա զոհվել է, 487-ը՝ վիրավորվել։ 2024 թվականի համեմատ նման ՃՏՊ-ների թիվն աճել է 82-ով, տուժածների թիվը՝ 116-ով, իսկ զոհերի թիվը չի փոխվել։

Նախագծով նախատեսվում են նաև այլ փոփոխություններ։ «Մուտքն արգելվում է» և «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները խախտելու համար առաջարկվում է սահմանել 10 000 դրամ տուգանք և կիրառել երկու տուգանային միավոր։

Տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում կայանելու համար առաջարկվում է սահմանել 10 000 դրամ տուգանք և մեկ տուգանային միավոր։

Կանգառի և կայանման որոշ այլ կանոնների խախտումների համար ներկայում նախատեսված 5000 դրամ տուգանքն առաջարկվում է բարձրացնել մինչև 10 000 դրամ և կիրառել մեկ տուգանային միավոր։

Մասնավորապես, խոսքը հասարակական տրանսպորտի կանգառի գոտում կանգառի կամ կայանման, ինչպես նաև տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու մասին է։ ՆԳՆ-ն այս պատժամիջոցների խստացումը հիմնավորել է խցանումները կանխելու և տրանսպորտային հոսքի բնականոն երթևեկությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Տուգանային միավորների համակարգը Հայաստանում կիրառվում է ճանապարհային երթևեկության որոշ խախտումների համար՝ դրամական տուգանքին զուգահեռ։ Խախտումների դեպքում միավորները հանվում են վարորդին հատկացված սահմանաչափից, իսկ սահմանաչափի սպառումը կարող է հանգեցնել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման։

ՆԳՆ-ից հայտնել են, որ փոփոխությունների փաթեթի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսում։

Նախագծի համաձայն՝ օրենքն ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+