Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մայրաքաղաքի մի շարք փողոցներ հոսանքազրկվել են։
ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ ահազանգն ստացվել է սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների վեց մարտական հաշվարկ, հերթապահ խումբ և մեկ ավտոսանդուղք։
Ավելի ուշ ՀԷՑ-ը հայտնել է, որ հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են և պատահարի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Ընկերությունը նաև հրապարակել է հրդեհի հետևանքով հոսանքազրկված հասցեների ցանկը և հայտնել, որ էլեկտրամատակարարումն առաջիկա ժամերին կվերականգնվի այլընտրանքային սնուցման միջոցով։
Հոսանքազրկվել են Պուշկինի, Եկմալյան, Տերյան, Պապ թագավոր, Սարյան, Բուզանդի, Փարպեցու, Ֆրիկի, Թումանյան, Արամի, Քըրք Քըրքորյան և Մոնթե Մելքոնյան փողոցները, Հյուսիսային պողոտան և Ծիծեռնակաբերդի խճուղին։
Թարմացված է՝ 27.09.2026 | 20:00
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







