Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:07
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Դատարանը 2 ամսով կալանավորել է «օրենքով գող» «Զապ»-ին

Դատարանը 2 ամսով կալանավորել է «օրենքով գող» «Զապ»-ին

Դատարանը 2 ամսով կալանավորել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին, որը հայտնի է «Զապ» մականունով, Armenia Today-ին հաստատել է Քրեական դատարանների խոսնակը։

Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին հայտնել էր, որ ձերբակալել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձի։ Երկրորդ ձերբակալվածի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է իր դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել էր նույն կարգավիճակն ունեցող՝ Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։

Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, Օշականի բնակիչը մի խումբ անձանց հետ գնացել էր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց՝ նախկին փեսայից պարզաբանումներ ստանալու նպատակով։

Ըստ ՆԳՆ-ի՝ այնտեղ նրանք վիճաբանել էին նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց հետ, միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։

Այնուհետև նախկին փեսան մի խումբ անձանց հետ գնացել էր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու, սակայն, ՆԳՆ-ի հաղորդմամբ, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէր հասցրել։

Սողոյանը նախկինում ևս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականին Armenia Today-ը հայտնել էր, որ Սողոյանը կալանավորվել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հետ կապված գործով։ 2021 թվականի նոյեմբերին նա կրկին բերման էր ենթարկվել քրեական ենթամշակույթի դեմ ուղղված ոստիկանական գործողության շրջանակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+