Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +27-29 աստիճան, երեկոյան՝ +20-22 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +17-22 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +17-21 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +24-27 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +15-20 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +16-20 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-20 աստիճանի, հովտային շրջաններում՝ +21-24 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +17-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +23-28 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +27-30 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +27-30 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +19-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +27-30 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +15-19, նախալեռնային շրջաններում՝ +18-22 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-27 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 22 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







