Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցների արագ հալվելու հետևանքով Երկրի ձևը փոխվում է, հայտնել է Նրա խոսքով՝ բևեռային շրջանները բարձրանում են, իսկ հասարակածային շրջանները՝ իջնում։ Վերջին 20 տարիների ընթացքում այս գործընթացի արագությունը կրկնապատկվել է։ Եթե 1990-ականների վերջին բևեռային շրջանների բարձրացման արագությունը տարեկան մոտ 0,5 մմ էր, ապա 2015 թվականին այն հասել էր շուրջ 1 մմ-ի։
Երկրի պտույտի հետևանքով մոլորակը բևեռներում փոքր-ինչ սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռուցիկ։ Այժմ Երկրի ձևի վրա ազդում է նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային վահանների զանգվածի կորուստը։
Գիտնականները գործընթացը բացատրում են զանգվածի վերաբաշխմամբ։ Սառույցի զանգվածի նվազման հետևանքով բևեռային շրջանների երկրակեղևը բարձրանում է։ Միաժամանակ, հալված ջրի՝ դեպի հասարակածային շրջաններ տեղափոխվելու հետևանքով մեծանում է օվկիանոսի հատակի ծանրաբեռնվածությունը, ինչի պատճառով այն իջնում է։
Արդյունքում Երկրի պինդ մարմինը դառնում է ավելի գնդաձև, մինչդեռ գրավիտացիոն դաշտով որոշվող նրա ձևը՝ ավելի տափակ։ Ազիզյանը գործընթացը համեմատել է բատուտի հետ․ երբ կենտրոնի ծանրաբեռնվածությունը նվազում է, այն բարձրանում է, իսկ եզրերը լրացուցիչ ծանրության ազդեցությամբ՝ իջնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







