Հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ռումինիայում անցկացված Craiova Grand Prix Rapid 2026 արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Օհանյանը մրցաշարում պարտություն չի կրել՝ 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր։ Մրցաշարին մասնակցել է 15 երկրի 305 շախմատիստ։
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 7,5 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։
Կարդացեք նաև՝
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է լավագույնների տասնյակը
Չորս հայ շախմատիստ Եվրոպայի առաջնության լավագույն տասնյակում են
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







