Օգոստոսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում չորս կանանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Visa Concord ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են։
Ըստ աղբյուրի՝ կանայք միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։ Ոստիկանները խուլիգանություն կատարելու և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել են Երևանի չորս բնակչուհու՝ 19, 25, 39 և 41 տարեկան։ Կայքի տվյալներով՝ նրանցից մեկն աշխատում է «Վիզա Կոնկորդ Չարթերզ» ՍՊԸ-ում՝ որպես ավիաընկերությունների ներկայացուցիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







