Կիևյան կամրջով երթևեկությունն oգոստոսի 14-ից լիովին կվերականգնվի, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները։
Կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքները մեկնարկել էին հունիսի 15-ին։ Ըստ նախնական տեղեկության՝ նախատեսված էր իրականացնել կամրջի հիմնանորոգում, ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում։ Ավելի վաղ քաղաքատետարանը հայտնել էր, որ կամուրջը կվերաբացվի օգոստոսի 29-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







